Մարդու Իրավունքների պաշտպան կենտրոնը հայտնել է, որ Բահրեյնում ճնշում են կանանց
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3010-Մարդու_Իրավունքների_պաշտպան_կենտրոնը_հայտնել_է_որ_Բահրեյնում_ճնշում_են_կանանց
Բահրեյնում Մարդու իրավունքների պաշտպան մի կառույց մտահոգություն է հայտնել Ալե Խալիֆայի իշխանության կողմից այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպան կին ակտիվիստների ճնշվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 07, 2016 14:56 Asia/Tehran
  • Մարդու Իրավունքների պաշտպան կենտրոնը հայտնել է, որ Բահրեյնում ճնշում են կանանց

Բահրեյնում Մարդու իրավունքների պաշտպան մի կառույց մտահոգություն է հայտնել Ալե Խալիֆայի իշխանության կողմից այդ երկրի Մարդու իրավունքների պաշտպան կին ակտիվիստների ճնշվելու կապակցությամբ:

Շաբաթ փետրվարի 6-ին, Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպան կենտրոնը մի հաղորդագրությամբ հայտնել է, որ այդ երկրի պաշտոնատարները դիտավորյալ կերպով ճնշում են Մարդու իրավունքների պաշտպան կին ակտիվիստներին և նրանց ընտանիքներից վրեժ լուծելուց բացի ջանում են այդ կանանց թույլ չտալ քայլեր վերցնել այդ երկրի վարչակարգի դեմ:

Բահրեյնի Մարդու իրավունքների պաշտպան կենտրոնն այդ հաղորդագրությամբ պահանջել է անհապաղ ազատ արձակել բահրեյնցի կալանավորված բոլոր կին ակտիվիստներին:

Այս զեկույցը այն պայմաններում է հրապարակվել, երբ վերաքննիչ դատարանը վերջերս հաստատել է Մարդու իրավունքների պաշտպան բահրեյնցի կին ակտիվիստ Զեյնաբ Ալ-Խաջեի 9 ամսյա ազատազրկման վճիռը: Վերջինս մեղադրվում է Ալե-Խալիֆայի ռեժիմին անարգելու մեջ:

Զեյնաբի հայրը Աբդոլհադի Ալ-Խաջեն նույնպես Ալե-Խալիֆայի ռեժիմի դեմ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով դատապարտվել է ցմահ բանտարկության:

Բահրեյնի մարդու իրավունքների պաշտպան կենտրոնը Ալե-Խալիֆայի վարչակարգին կոչ է արել վերջ տալ Մարդու իրավունքների պաշտպան ակտիվիստներին և քաղաքական ընդդիմադիրներին ուղղված ճնշումներին: