Թալիբներն ազատ են արձակել «Ми-17» ուղղաթիռի անդամներին. ԶԼՄ-ներ
Օգոստոս 13, 2016 10:22 Asia/Tehran
Աֆղանստանում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման կողմից «Ми-17» ուղղաթիռի գերեվարված անդամներին ազատ են արձակել: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով Express Tribune պարբերականին, սակայն նշվում է, որ այս տեղեկատվությունը դեռևս հաստատված չէ:
Օգոստոսի 11-ին դիվանագիտական աղբյուրը հայտնել էր, որ Աֆղանստանում վթարային վարէջք կատարած «Ми-17» ուղղաթիռի անդամները գերեվարվել են թալիբների կողմից: Գերեվարվածների թվում նաև ռուս օդաչու է եղել՝ Սերգեյ Սեվաստյանովը:
Նշվում է, որ ազատ արձակվածները գտնվում են Պակիստանում:
Հիշեցնենք, որ «Թալիբան»-ն ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելած է մի շարք երկրներում, այդ թվում նաև Ռուսաստանում:
13/8/2016
Պիտակ