Թուրքիայի Մալաթիայի նահանգում ապամոնտաժվել է 200-ամյա հայկական շինություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3352-Թուրքիայի_Մալաթիայի_նահանգում_ապամոնտաժվել_է_200_ամյա_հայկական_շինություն
Թուրքիայի Մալաթիայի նահանգի Դարենդե շրջանում քանդվել է պատմական հայկական շինություն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 15:45 Asia/Tehran
  • Թուրքիայի Մալաթիայի նահանգում ապամոնտաժվել է 200-ամյա հայկական շինություն

Թուրքիայի Մալաթիայի նահանգի Դարենդե շրջանում քանդվել է պատմական հայկական շինություն:

Ինչպես տեղեկացնում է Ermenihaber.am-ը, Դարենդեի քաղաքապետարանը որոշում է կայացրել ապամոնտաժել շրջանի բոլոր վթարային ու կիսաքանդ շինությունները: Այդ որոշման շրջանակներում ապամոնտաժվել է նաև Դարենդեի «Հայիք Էրթեղի» թաղամասի ամենահին տներից մեկը` ժողովրդի շրջանում «Դեմիրջիլեր Էվի» (Երկաթագործների տուն) անունով հայտնի, 200-ամյա հայկական տունը:

Անտերության մատնված 20 սենյականոց պատմական տունը մոտ 20 տարի դատարկ մնալուց հետո հայտնվել է վթարային վիճակում, ապա` քաղաքապետարանի կողմից քանդվել:

«Մեր տունը Դարենդեի ամենահին տունն էր: Հայերից էր մնացել: Դռները և առաստաղը փայտագործ վարպետների ձեռքի աշխատանքն էր: Սա մի մշակութային արժեք էր, որը անտերության մատնվեց ու քանդվեց»,- ասել է տան ներկայիս սեփակ անատեր Հաջը Ահմեթ Սոյլեմեզը:

orer.am

9/2/2016