ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել բացել սահմանները սիրիացիների առջև
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3358-ՄԱԿ_ը_Թուրքիային_կոչ_է_արել_բացել_սահմանները_սիրիացիների_առջև
Երեքշաբթի փետրվարի 9-ին, ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել միջազգային պարտավորությունների շրջանակներում, բացել սահմանները հազարավոր սիրիացի փախստականների առջև, որոնք փախչում են Հալեպ նահանգից։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 16:00 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել բացել սահմանները  սիրիացիների առջև

Երեքշաբթի փետրվարի 9-ին, ՄԱԿ-ը Թուրքիային կոչ է արել միջազգային պարտավորությունների շրջանակներում, բացել սահմանները հազարավոր սիրիացի փախստականների առջև, որոնք փախչում են Հալեպ նահանգից։

ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձրագույն հանձնակատարի ներկայացուցիչ Ուիլյամ Շպինդլերն ասել է.«Այս կառույցը կիսում է թուրքական իշխանությունների մտահոգությունները՝ փախստականների նոր ալիքի պատճառով, երբ երկրում արդեն մեծ թվով փախստական կա»:

Երկուշաբթի օրը Թուրքիայի փոխվարչապետը հայտարարել էր, որ Սիրիայի հյուսիսային Հալեպ քաղաքում բախումների շարունակման հետևանքով հավանական է 600 հազար այլ սիրիացիներ հայտնվեն փախստականի կարգավիճակում:

Ասվում է, որ նրանցից շուրջ 30 հազարը, ովքեր կանայք ու երեխաներ են Օնջուփինար սահմանային անցակետում, ցուրտ ու անբարենպաստ պայմաններում անհայտ կարգավիճակում են գտնվում և Թուրքիայի կառավարությունն առայժմ փակ է պահել այդ անցակետը:

Առայսօր Թուրքիան ընդունել է 2 մլն. 700 հազար սիրիացի փախստականների: