ԱՄՆ դեսպանը Թուրքիայի ԱԳ նախարարություն կանչվեց
Թուրքիայի ԶԼՄ-ներ տեղեկացրեցին այն մասին, թե քրդերին պաշտպանող մի կուսակցության հանդեպ Վաշինգտոնի ցուցաբերած հովանավորության պատճառով ԱԳ նախարարություն է կանչվել Թուրքիայում ԱՄՆ դեսպանը:
Թուրքիայի ԱԳ նախարարությունը Սիրիայի Դեմոկրատական միություն կուսակցության կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քիրբիի կատարած արտահայտություններին ի նշան բողոքի կանչել է ԱՄՆ-ի դեպան Ջոն Բասին:
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը Քուբանիում Դեմոկրատական միություն կուսակցության հետ Սիրիայի հարցերով Օբամայի հատուկ ներկայացուցչի հանդիպման հասցեին Թուրքիայի նախագահի քննադատական արտահայտություններից հետո ասաց, որ ԱՄՆ-ն հակառակ Թուրքիային հիշյալ կուսակցությանը ՔԲԿ-ի մասնաճյուղը չի համարում և հավատացած չէ թե դա ահաբեկչական կուսակցություն է համարվում:
«ԱՄՆ-ն որպես ԻԼԻՊ-ի դեմ պայքարի ուղղությամբ ամենաազդեցիկ ուժերից մեկը շարունակելու է այս կազմակերպության հանդեպ իր հովանավորությունը»,-ընդգծեց Ջոն Քիրբին:
Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլին հակազդելով Ջոն Քիրբիի արտահայտություններին նշել է, որ Թուրքիայի հետ դաշնակից պետությունները պիտի հստակեցնեն ահաբեկչական կազմակերպությունների հանդեպ իրենց դիրքորոշումը»: