Սիրիայում պաշտոնապես ուժի մեջ մտած հրադադարն արդեն խախտվել է. РИА Новости
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34474-Սիրիայում_պաշտոնապես_ուժի_մեջ_մտած_հրադադարն_արդեն_խախտվել_է._РИА_Новости
Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը համաձայնեցրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները, պաշտոնապես ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2016 07:01 Asia/Tehran
  • Սիրիայում պաշտոնապես ուժի մեջ մտած հրադադարն արդեն խախտվել է. РИА Новости

Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման մասին պայմանավորվածությունը, որը համաձայնեցրել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիվանագետները, պաշտոնապես ուժի մեջ է մտել երկուշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 19:00-ին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սիրիական բանակը հայտարարություն է տարածել, որում նշել է բոլոր ռազմական գործողությունների սառեցման մասին մինչև սեպտեմբերի 18-ի կեսգիշերը:

Այնուամենայնիվ, ինչպես РИА Новости-ին հայտնել է սիրիացի ռազմական աղբյուրը, սիրիական բանակի դիրքերը Հալեպի հյուսիսում գրոհայինների կողմից գնդակոծության են ենթարկվել:

«Գրոհայինները խախտել են հրադադարը»,- ասել է գործակալության զրուցակիցը: Նրա խոսքով՝ բանակը պատասխանել է գրոհայիններին հրետանիով:

Ձեռքբերված պայմանավորվածությունների համաձայն՝ եթե հրադադարը պահպանվի յոթ օր, ապա Ռուսաստանը և ԱՄՆ-ն կսկսեն հետախուզական տվյալների փոխանակումը և համատեղ օդային գործողություններն ահաբեկչական խմբավորումների դեմ:

Սիրիական կառավարությունը հայտարարել է, որ ընդունում է հրադադարի պայմանները, սակայն ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչները դեռ պաշտոնապես չեն հայտնել պայմանավորվածության պայմաններին իրենց համաձայնությունը:

Tert.am