Քուրդ գրոհայինները սպանել են 2 թուրք զինվորի Դիարբեքիրում և Շըրնաքում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3499-Քուրդ_գրոհայինները_սպանել_են_2_թուրք_զինվորի_Դիարբեքիրում_և_Շըրնաքում
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և թուրքկան ուժերի միջև տեղի ունեցած հերթական բախումներից երկու թուրք զինվոր է սպանվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2016 13:47 Asia/Tehran
  • Քուրդ գրոհայինները սպանել են 2 թուրք զինվորի Դիարբեքիրում և Շըրնաքում

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի Շըրնաք և Դիարբեքիր նահանգներում «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և թուրքկան ուժերի միջև տեղի ունեցած հերթական բախումներից երկու թուրք զինվոր է սպանվել:

Ըստ թուրքական «haber7» լրատվական կայքի` փետրվարի 9-ին երեկոյան Շըրնաքի Ջիզրե շրջանում 7 քուրդ գրոհային, հատելով թուրք-սիրիական սահմանը, զինված հաձակում են գործել Ջիզրեի Յուզշուրեն սահմանային պահակակետի ուղղությամբ: Արդյունքում սկսվել է փոխհրաձգություն, որի ժամանակ սպանվել է մեկ թուրք զինվոր: Եվս մեկ թուրք զինվոր վիրավորվել է:

Իսկ Դիարբեքիր նահանգի Սուր շրջանում ընթացած թուրք-քրդական մարտերի ժամանակ թուրքական կողմը տվել է մեկ զոհ:

Թուրքական մեկ այլ «sondakika» լրատվակայքը նշում է, որ Սուր և Ջիզրե շրջաններում վիրավորների և զոհվածների մասին վերոնշյալ տեղեկությունները հաստատել է նաև Թուրքիայի զինված ուժերի (ԶՈՒ) գլխավոր շտաբը:

pastinfo.am

10/202016