Սիրիական բանակը վերադարձրել է կոալիցիայի կողմից ռմբակոծված դիրքերը
Սեպտեմբեր 18, 2016 08:16 Asia/Tehran
Սիրիական բանակը Դեյր-էզ-Զորի օդակայանի շրջանում վերադարձրել է վերահսկողությունը այն դիրքերի նկատմամբ, որոնք ռմբակոծվել են ԴԱԻՇ-ի դեմ պայքարի միջազգային կոալիցիայի ավիացիայի կողմից:
Այս մասին տեղեկացնում է trend.az-ը՝ հղում անելով սիրիական բանակի դաշտային հրամանատարի հայտարարությանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի ղեկավարած միջազգային կոալիցիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները գրոհել են սիրիական բանակի դիրքերը, ինչի արդյունքում, տարբեր տվյալներով, զոհվել է 60-80 զինծառայող: Գրոհն իրականացվել է Սիրիայում հրադադարի ռեժիմի ժամանակ:
18/9/2016/
Պիտակ