Ասադը պատրաստվում է այցելել Հալեպ
Սեպտեմբեր 22, 2016 15:36 Asia/Tehran
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է, որ պատրաստվում է այցելել Հալեպ քաղաք, որը վերջերս դարձել է կառավարական զորքերի և ԴԱԻՇ-ի միջև ռազմական գործողությունների հարթակ:
Այս մասին նա ասել է Associated Press-ին տված հարցազրույցում:
«Իհարկե, ես այնտեղ կգնամ: Ավերածություններն այնտեղ, իհարկե, ցավոտ են, բայց մենք կարող ենք վերականգնել մեր երկիրը»,- ասել է Ասադը՝ պատասխանելով քաղաքում ավերածությունները տեսնելու նպատակով Հալեպ հնարավոր այցի մասին հարցին:
1in.am
Պիտակ