Հալեպում գրոհայինները ոչնչացնում են ոչ միայն բնակելի տները, այլև մզկիթները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i36709-Հալեպում_գրոհայինները_ոչնչացնում_են_ոչ_միայն_բնակելի_տները_այլև_մզկիթները
Հալեպում գրոհայինները ոչնչացնում են ոչ միայն բնակելի տները, այլև մզկիթները։ Ինչպես հայտնել են Բենի-Զեյդ շրջանի բնակիչները, ավազակները նպատակաուղղված կրակն արձակում են բնակելի թաղամասերի ուղղությամբ՝ ավերելով ցանկացած շինություն, այդ թվում մզկիթները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 30, 2016 08:55 Asia/Tehran
  • Հալեպում գրոհայինները ոչնչացնում են ոչ միայն բնակելի տները, այլև մզկիթները

Հալեպում գրոհայինները ոչնչացնում են ոչ միայն բնակելի տները, այլև մզկիթները։ Ինչպես հայտնել են Բենի-Զեյդ շրջանի բնակիչները, ավազակները նպատակաուղղված կրակն արձակում են բնակելի թաղամասերի ուղղությամբ՝ ավերելով ցանկացած շինություն, այդ թվում մզկիթները։

«Մեր կրոնը խաղաղության ու բարության կրոն է։ Նայեք իմ տանը։ Ահաբեկիչները ավերել են իմ հարևանների կացարանները, սպանել բազմաթիվ մարդկանց։ Նրանք մուսուլման չեն»,- ասել է շեյխ Մուհամմադ Աբուդը։

Բենի-Զեյդ շրջանը, որը Հալեպի արևելյան մասում գրոհայինների պահման համար առանցքայինն է, գրավվել է մի քանի ամիս առաջ, սակայն այժմ էլ այն համարվում է Հալեպի ամենավտանգավոր շրջաններից մեկը։ Տեղի իշխանությունները մաքրում են տարածքն ավերակներից, վերականգնում պատերազմից ավերված տներն ու շինությունները, սակայն ահաբեկիչներն ամեն կերպ խոչընդոտում են խաղաղ գործընթացին, անում ամեն ինչ, որպեսզի բնակչությունը վախենա վերադառնալ ազատագրված թաղամասերի իրենց բնակարանները։

Ամեն օր մի քանի տասնյակ ինքնաշեն ռումբեր ու ականներ են ընկնում շարքային քաղաքացիների տների տանիքներին։ Միայն մեկ օրում քաղաքում գրանցվել է մոտ 50 գնդակոծություն։ Խաղաղ բնակչության շրջանում կան վիրավորներ։

1in.am