Դամասկոսում ականանետներից գնդակոծվել Է ՌԴ դեսպանատունը
Դամասկոսում ՌԴ դեսպանատունը ականանետներից գնդակոծվել Է այն տարածքներից, որոնք գտնվում են «Ջաբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին «Նուսրա») վերահսկողության տակ:
Գրոհի հետեւանքով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:
«Հոկտեմբերի 3-ին ականակոծման Է ենթարկվել Դամասկոսում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը: Ականներից մեկը պայթել Է դեսպանատան տարածքում, բնակելի համալիրի մերձակայքում: Միայն պատահականությամբ մեր դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Դեսպանատանը նյութական վնաս Է պատճառվել: Եվս երկու ական պայթել Է դեսպանատան մերձակայքում»,-նշվում Է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հոկտեմբերի 4-ին:
Armenpress.am