Դամասկոսում ականանետներից գնդակոծվել Է ՌԴ դեսպանատունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i37183-Դամասկոսում_ականանետներից_գնդակոծվել_Է_ՌԴ_դեսպանատունը
Դամասկոսում ՌԴ դեսպանատունը ականանետներից գնդակոծվել Է այն տարածքներից, որոնք գտնվում են «Ջաբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին «Նուսրա») վերահսկողության տակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 04, 2016 12:01 Asia/Tehran
  • Դամասկոսում ականանետներից գնդակոծվել Է ՌԴ դեսպանատունը

Դամասկոսում ՌԴ դեսպանատունը ականանետներից գնդակոծվել Է այն տարածքներից, որոնք գտնվում են «Ջաբհաթ Ֆաթհ աշ Շամ» (նախկին «Նուսրա») վերահսկողության տակ:

Գրոհի հետեւանքով դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ոչ մեկը չի տուժել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԴ ԱԳ նախարարությունը:

«Հոկտեմբերի 3-ին ականակոծման Է ենթարկվել Դամասկոսում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը: Ականներից մեկը պայթել Է դեսպանատան տարածքում, բնակելի համալիրի մերձակայքում: Միայն պատահականությամբ մեր դեսպանատան աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Դեսպանատանը նյութական վնաս Է պատճառվել: Եվս երկու ական պայթել Է դեսպանատան մերձակայքում»,-նշվում Է ՌԴ ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ, որը տարածվել Է հոկտեմբերի 4-ին:

Armenpress.am