Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i37414-Պուտինն_ու_Էրդողանը_հեռախոսազրույց_են_ունեցել_Սիրիայում_տիրող_իրավիճակի_վերաբերյալ
Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրայում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 06, 2016 05:43 Asia/Tehran
  • Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել Սիրիայում տիրող իրավիճակի վերաբերյալ

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Սիրայում տիրող իրավիճակը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Interfax-ը:

«Քննարկվել են սիրիական ճգնաժամին, ինչպես նաեւ երկրում խաղաղ քաղաքական գործընթացի կարգավորման, իրադրության ապասրացման համար պայմանների ստեղծման, մարդասիրական խնդիրների լուծման հարցում միջազգային հանրության ջանքերի ընդլայնմանն ուղղված հարցեր»,-հաղորդել են Կրեմլի մամուլի ծառայությունից:  Զրույցն անցկացվել է թուրքական կողմի նախաձեռնությամբ:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 10-ին կմեկնի Թուրքիա` բանակցություններ վարելու թուրք գործընկերոջ հետ, ինչպես նաեւ ելույթ ունենալու Համաշխարհային էներգետիկ համագումարի շրջանակում: Համաշխարհային էներգետիկ համագումարը կկայանա Ստամբուլում հոկտեմբերի 9-13-ը:

Armenpress.am