Թունիսի նախագահի կանխատեսմամբ` որոշ ժամանակ անց Սիրիան կարող է գոյություն չունենալ
Հոկտեմբեր 13, 2016 07:06 Asia/Tehran
Սիրիայի խնդիրները կապված են ոչ թե երկրի նախագահ Բաշար Ասադի, այլ նրա հետ, որ որոշ ժամանակ անց այդ երկիրը կարող է վերանալ աշխարհի քարտեզից:
Նման տեսակետ, ինչպես «Արմենպրես»-ն է տեղեկացնում` վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը, հայտնել է Թունիսի նախագահ Բեժի Քաիդ էս-Սեբսին:
Նրա խոսքով` Սիրիայից կպահանջվի 50 տարի նախկին վիճակին վերադառնալու համար
«Նույնն էլ պատահեց Իրաքի դեպքում»,-ասել է նա:
Նախագահն իր հիասթափությունն է արտահայտել միջազգային քննարկումների գործընթացից արաբական պետությունների բացակայության կապակցությամբ:
Armenpress.am
Պիտակ