Օբաման Սիրիայում իրականացվելիք գործողությունների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i38365-Օբաման_Սիրիայում_իրականացվելիք_գործողությունների_վերաբերյալ_խորհրդակցություն_կանցկացնի
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 14-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություն կանցկացնի սիրիական կոնֆլիկտի լուծման համար հնարավոր տարբերակներ քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստին»`վկայակոչելով «Ռոյթերին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2016 05:27 Asia/Tehran
  • Օբաման Սիրիայում իրականացվելիք գործողությունների վերաբերյալ խորհրդակցություն կանցկացնի

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հոկտեմբերի 14-ին բարձրաստիճան պաշտոնյաների հետ խորհրդակցություն կանցկացնի սիրիական կոնֆլիկտի լուծման համար հնարավոր տարբերակներ քննարկելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հայտնում է «Ռիա Նովոստին»`վկայակոչելով «Ռոյթերին»:

Աղբյուրների փոխանցմամբ` հարցի լուծման տարբերակներից մեկը ԱՄՆ ռազմաօդային ուժերի կողմից սիրիական ռազմական բազաների վրա օդային հարվածներն են: Նույն աղբյուրները քիչ հավանական են համարում, որ Օբաման նման քայլի կգնա:

Գործակալությունների տվյալների համաձայն՝ Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկությունը:

Չորեքշաբթի օրը ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ ՌԴ, ԱՄՆ-ի և տեղական իշխանությունների միջև հանդիպումը կանցկացվի հոկտեմբերի 15-ին` Շվեյցարիայի Լոզան մարզում: Նախատեսված է քննարկել նաև Հալեպի հարցը:

Armenpress.am