Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամը եւ Մոսուլի գործողության ընթացքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39112-Պուտինը_եւ_Էրդողանը_քննարկել_են_Սիրիայի_ճգնաժամը_եւ_Մոսուլի_գործողության_ընթացքը
Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամը եւ Մոսուլի գործողության ընթացքը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2016 09:16 Asia/Tehran
  • Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամը եւ Մոսուլի գործողության ընթացքը

Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Սիրիայի ճգնաժամը եւ Մոսուլի գործողության ընթացքը

Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ընթացքում, որը կայացել Է թուրքական կողմի նախաձեռնությամբ, կարծիքներ են փոխանակել սիրիական  ճգնաժամի կարգավորման հարցերի շուրջ եւ արծարծել են Մոսուլ քաղաքի ազատագրման նպատակով Իրաքում իրականացվող  գործողության ընթացքը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսական կողմից, մասնավորապես, ընդգծվել Է «Ջեբհաթ ան Նուսրայի» եւ նրան միակից ահաբեկչական մյուս խմբավորումներից չափավոր ընդդիմության ջոկատների հստակ սահմանազատման ապահովման կարեւորությունը»,- ասված Է ծառայության հաղորդագրության մեջ:

Armenpress.am