Արևմուտքը ոչինչ չի արել Սիրիայի համար. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39556-Արևմուտքը_ոչինչ_չի_արել_Սիրիայի_համար._Էրդողան
Արևմուտքը բացարձակապես ոչինչ չի արել Սիրիայի համար: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 08:47 Asia/Tehran
  • Արևմուտքը ոչինչ չի արել Սիրիայի համար. Էրդողան

Արևմուտքը բացարձակապես ոչինչ չի արել Սիրիայի համար: Anadolu գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Նա Սիրիայի հյուսիսում «Եփրատի վահան» ռազմական գործողության հետ կապված ասել է. «Հիմա գործողության մասնակիցների նպատակը Սիրիայի Էլ-Բաբ քաղաքն է: Մեզ ասում են «առաջ մի շարժվեք մինչև այդ քաղաք», սակայն մենք պարտավոր ենք և դա կանենք, քանի որ անհրաժեշտ է արագացնել անվտանգության գոտու ստեղծման գործընթացը»:

Էրդողանի խոսքով՝ եթե Միջազգային կոալիցիայի ուժերը Անկարայի հետ միասին գործեն, Թուրքիան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը ԴԱԻՇ-ի դեմ սիրիական Ռաքքայի շրջանում:

Էրդողանի խոսքով՝ Անկարան տարածքային հավակնություններ չունի Սիրիայի կամ Իրաքի նկատմամբ:

1in.am