Սիրիայի նախագահը երեք ամսով երկարացրել է համաներման մասին հրամանագրի գործողությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40126-Սիրիայի_նախագահը_երեք_ամսով_երկարացրել_է_համաներման_մասին_հրամանագրի_գործողությունը
Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը երեք ամսով երկարացրել Է համընդհանուր համաներման մասին իր հուլիսի 28-ի հրամանագրի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2016 12:01 Asia/Tehran
  • Սիրիայի նախագահը երեք ամսով երկարացրել է համաներման մասին հրամանագրի գործողությունը

Սիրիայի նախագահ Բաշշար Ասադը երեք ամսով երկարացրել Է համընդհանուր համաներման մասին իր հուլիսի 28-ի հրամանագրի գործողությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

SANA լրատվական գործակալության կողմից փոխանցված հրամանագրի տեքստում ընդգծվում Է, որ «բոլոր նրանք, ովքեր զենք են վերցրել իրենց ձեռքը կամ այն պահում են այս կամ այն պատճառով, պետք Է երեք ամսվա ընթացքում հանձնվեն եւ իրենց ունեցած զենքը հանձնեն դատական իշխանություններին կամ օրինական ցանկացած այլ մարմնի»:

Համաներման մասին հրամանագիրը վերաբերում Է նաեւ «դասալիքներին, որոնք խախտել են օրենքը եւ խուսափել զինվորական ծառայությունից»: Նրանք պետք Է մեղայականով ներկայանան համապատասխան մարմիններ:

Պատժից ազատվում են նաեւ նրանք, «ովքեր կամավոր կարձակեն իրենց կողմից առեւանգված մարդկանց», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

lratvakan.am/

27/10/2016