Գրոհայիններն ուժեղացրել են Հալեպի գնդակոծումը. կա 15 զոհ, 150 վիրավոր
Գրոհայինները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծությունը, մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ավելի քան 150-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Զինվորականների տվյալներով՝ միայն անցած մեկ օրում քաղաքի ուղղությամբ ավելի քան 100 արկ է արձակվել։
«Ավելի քան 150 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Հիմնականում դրանք ոտքի, ձեռքի և որովայնի խոռոչի բեկորային վնասվածքներ են»,-հայտնում է կենտրոնը։ Երեկ հարվածի տակ էին հայտնվել Հալեպի 8 շրջաններ։
Գրոհայիններն օգտագործում են պայթուցիկներով լցոնված գազային բալոններ, ինքնաշեն ականներ և չկառավարվող արկեր։
Հալեպի կենտրոնական հիվանդանոցը գերբեռնված է։ Վիրահատարաններում ու վերակենդանացման բաժանմունքում տեղ չկա։
1in.am/
29/10/2016