Գրոհայիններն ուժեղացրել են Հալեպի գնդակոծումը. կա 15 զոհ, 150 վիրավոր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40333-Գրոհայիններն_ուժեղացրել_են_Հալեպի_գնդակոծումը._կա_15_զոհ_150_վիրավոր
Գրոհայինները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծությունը, մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ավելի քան 150-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 29, 2016 08:03 Asia/Tehran
  • Գրոհայիններն ուժեղացրել են Հալեպի գնդակոծումը. կա 15 զոհ, 150 վիրավոր

Գրոհայինները մի քանի անգամ ուժեղացրել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծությունը, մեկ օրում զոհվել է 15 խաղաղ բնակիչ, ավելի քան 150-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը՝ փոխանցում է RIA Novosti-ն։

Զինվորականների տվյալներով՝ միայն անցած մեկ օրում քաղաքի ուղղությամբ ավելի քան 100 արկ է արձակվել։

«Ավելի քան 150 մարդ տարբեր ծանրության վնասվածքներ են ստացել։ Հիմնականում դրանք ոտքի, ձեռքի և որովայնի խոռոչի բեկորային վնասվածքներ են»,-հայտնում է կենտրոնը։ Երեկ հարվածի տակ էին հայտնվել Հալեպի 8 շրջաններ։

Գրոհայիններն օգտագործում են պայթուցիկներով լցոնված գազային բալոններ, ինքնաշեն ականներ և չկառավարվող արկեր։

Հալեպի կենտրոնական հիվանդանոցը գերբեռնված է։ Վիրահատարաններում ու վերակենդանացման բաժանմունքում տեղ չկա։

1in.am/

29/10/2016