Ռուսաստանը երեք սուզանվերով մոտեցել է Սիրիայի ափերին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40639-Ռուսաստանը_երեք_սուզանվերով_մոտեցել_է_Սիրիայի_ափերին
Բրիտանական Sunday Times պարբերականը, հղում անելով Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերում ունեցած աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիայում «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ գործող ռուսական ավիակիրների խմբին միացել է 3 սուզանավ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2016 11:46 Asia/Tehran
  • Ռուսաստանը երեք սուզանվերով մոտեցել է Սիրիայի ափերին

Բրիտանական Sunday Times պարբերականը, հղում անելով Միացյալ Թագավորության ռազմածովային ուժերում ունեցած աղբյուրներին, հայտնում է, որ Սիրիայում «Ծովակալ Կուզնեցով» ավիակրի գլխավորությամբ գործող ռուսական ավիակիրների խմբին միացել է 3 սուզանավ:

Բրիտանական ռազմածովային ուժերի փոխանցմամբ` այժմ Սիրիայի ափերին են գտնվում ՆԱՏՕ-ում «Ակուլա» իսկ Ռուսաստանում «Շուկա Բ» անվանումն ունեցող 2 բազմաթիրախային ատոմային դասի սուզանավ և 1 դիզել-էլեկտրական դասի «Կիլո» կամ «Վարշավանկա» սուզանավ: Բոլոր 3 սուզանավերը համալրված են «Կալիբր» տեսակի հրթիռներով: Լոնդոնի կարծիքով` սուզանավերը կիրառվելու են Սիրայում թիրախներ խոցելու համար:
     Հիշեցնենք, որ Ռուսաստանի Հյուսիսային նավատորմի ավիակիրները հոկտեմբերի կեսերից շարժվում են դեպի Միջերկրական ծով, որտեղ, ըստ նախնական տվյալների, մնալու են 5-6 ամիս: Այդ ժամանակ բրիտանական մամուլն իր մտահոգությունն էր հայտնել հնարավոր սադրանքների վերաբերյալ: ՆԱՏՕ-ն իր հերթին հայտարարել էր, որ նավերը կարող են կիրառվել Հալեպը ռմբակոծելու համար: ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ հայտել էր, թե ավիակիրները նախատեսված չեն Սիրիայի երկինքը պաշտպանելու համար, քանի որ այն արդեն պաշտպանված է ռուսական հակաօդային ուժերի կողմից և որ Միջերկրական ծովում միշտ էլ ռուսական նավատորմ է եղել:

mamul.am/