Թուրքիան հերքում է Սիրիա զորք ուղարկելու պնդումները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4165-Թուրքիան_հերքում_է_Սիրիա_զորք_ուղարկելու_պնդումները
Թուրքիան չի դիտարկում Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց: Այս մասին Reuters գործակալության վրա հղումով գրում է «ՏԱՍՍ»գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 15, 2016 09:59 Asia/Tehran
  • Թուրքիան հերքում է Սիրիա զորք ուղարկելու պնդումները

Թուրքիան չի դիտարկում Սիրիա ռազմական կոնտինգենտ ուղարկելու հարց: Այս մասին Reuters գործակալության վրա հղումով գրում է «ՏԱՍՍ»գործակալությունը:

Ինչպես հաղորդվում է, նման հայտարությամբ է հանդես եկել Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յլմազը: Վերջինս, մեկնաբանելով, ՄԱԿ-ի ԱԽ Սիրիայի արտաքին գերատեսչության կողմից ուղարկված նամակն առ այն, որ Թուրքիան խախտել է իր տարածքային ամբողջականությունը, թուրք պաշտոնյան կեղծիք է որակել՝ հավելելով, որ Սիրիա զորքեր ուղարկելու իմաստ չկա:

Միաժամանակ նշվում է, որ Իսմեթ Յլմազը հայտնել է նաև, որ Սաուդիան Արաբիայի կործանիչները արդեն մոտ ապագայում կարող են տեղակայվել Թուրքիայում՝ հավելելով, որ այս հարցում արդեն սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել:

Panorama.am

15/2/2015