Աֆղանստանում փակել են ԱՄՆ դեսպանատունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i42472-Աֆղանստանում_փակել_են_ԱՄՆ_դեսպանատունը
Աֆղանստանում փակել են ԱՄՆ դեսպանատունը Գերմանիայի դեսպանատան և ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումներից հետո: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 13, 2016 10:35 Asia/Tehran
  • Աֆղանստանում փակել են ԱՄՆ դեսպանատունը

Աֆղանստանում փակել են ԱՄՆ դեսպանատունը Գերմանիայի դեսպանատան և ամերիկյան ռազմաբազայի վրա հարձակումներից հետո: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է, որ այն կփակվի ծառայությունների մատուցման համար «որպես նախազգուշական ժամանակավոր միջոցառում»:

Նոյեմբերի 12-ին Աֆղանստանում ամերիկյան Բագրամ ռազմաբազայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 4, վիրավորվել 14 մարդ։ «Թալիբան» ծայրահեղական շարժումը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։

Բացի դրանից՝ Մազարի-Շարիֆ քաղաքում Գերմանիայի կոնսուլության վրա «Թալիբանի» գրոհայինների հարձակման հետևանքով զոհվել է 6 մարդ, ավելի քան 100 հոգի վիրավորվել է:

1in.am