Լիբանանում կկազմավորվի նոր կառավարություն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i42652-Լիբանանում_կկազմավորվի_նոր_կառավարություն
Լիբանանի նոր վարչապետը շարունակում է քաղաքական տարբեր խմբերի ու հոսանքների հետ բանակցությունները` նոր կառավարության կազմը ճշտելու շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 15, 2016 04:08 Asia/Tehran
  •  Լիբանանում կկազմավորվի նոր կառավարություն

Լիբանանի նոր վարչապետը շարունակում է քաղաքական տարբեր խմբերի ու հոսանքների հետ բանակցությունները` նոր կառավարության կազմը ճշտելու շուրջ:

Երկուշաբթի օրը, հղում կատարելով Բեյրութում տպագրվող «Ալ-Սաֆիր» օրաթերթին, «Ֆարս» լրատվական գործակալությունը հաղորդել է, որ Լիբանանի նոր վարչապետ Սաըդ Հարիրին, ով շարունակում է ընդգծել 24 նախարարներից բաղկացած կառավարության ձևավորման անհրաժեշտությունը, բանակցում է այն պատասխանատուների հետ, ովքեր պահանջում են 30 նախարարություններից բաղկացած կառավարություն կազմել:

Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերին ավելի վաղ այդ երկրի խորհրդարանի մի խումբ պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հույս է հայտնել,. որ  նոր կառավարությունը բոլոր քաղաքական խմբերի համագործակցությամբ կձևավորվի  նախքան նոյեմբերի 22-ին նշվող Լիբանանի անկախության տոնը:

Հիշեցնենք, որ անցած տարիների ընթացքում լիբանանահայությունը մշտապես նախարարներ է ունեցել կառավարության կազմում: