«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը սկսել է մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը սկսել է մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը սկսել է մասնակցել Սիրիայում ռազմական գործողություններին, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այսօր ժամը 10:30-ին և 11:00-ին մենք սկսել ենք Իդլիբի և Հոմսի շրջաններում «Իսլամական պետություն» և «Ջեբհաթ ան-Նուսրա» խմբավորումների դիրքերին հարված հասցնելու մեծ գործողություն»,- հայտարարել է Շոյգուն:
Նախարարի խոսքով՝ հարվածներն իրականացվում են Սիրիայում ահաբեկիչների գործարանների ուղղությամբ:
Սիրիայում թիրախների ուղղությամբ հրթիռներ է բաց թողել նաև «Ադմիրալ Գրիգորովիչ» արագընթաց հածանավը:
tert.am/