Ալե-Խալիֆայի ռեժիմը շարունակում է ճնշել Բահրեյնի քաղաքացիներին
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը տեղեկացրել է, որ Ալե Խալիֆայի ռեժիմի դատարանը անարդար դատավճիռներ է արձակել այդ երկրի քաղաքացիների դեմ:
«Մարաթ Ալ- Բահրեյն» ինտերնետայիան կայքը հաղորդմամբ, երեքշաբթի օրը Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, որ Ալե-Խալիֆայի ռեժիմը 2016 թ. նոյեմբերի 7-13-ը կալանավորել է առնվազը 18 մարդու: Կասկածյալները դատապարտվել են երկարատև ազատազրկման:
Բահրեյնի մարդու իրավունքների կենտրոնն անդրադառնալով տարբեր քաղաքներում անկցացվող խաղաղ ցույցերին, հավելել է.-«Բահրեյնի քաղաքացիների խաղաղ ցույցերը ցրվում են ոստիկանների կողմից»:
Բահրեյնի քաղաքացիները ամեն օր ցույցեր են անցկացնում, քաղաքացիության իրավունքից զրկված այդ երկրի շիաների ղեկավար՝ Շեյխ Իսա Ղասեմի բնակարանի առջև: