Մոսադի նոր ղեկավարի ԱՄՆ կատարած գաղտնի այցը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4324-Մոսադի_նոր_ղեկավարի_ԱՄՆ_կատարած_գաղտնի_այցը
Սիոնիստական ռեժիմի լրտեսական ծառայություն՝ Մոսադի նոր ղեկավարը գաղտնի այցով մեկնել է ԱՄՆ և այժմ գտնվում է այդ երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 16, 2016 14:23 Asia/Tehran
  • Մոսադի նոր ղեկավարի ԱՄՆ կատարած գաղտնի այցը

Սիոնիստական ռեժիմի լրտեսական ծառայություն՝ Մոսադի նոր ղեկավարը գաղտնի այցով մեկնել է ԱՄՆ և այժմ գտնվում է այդ երկրում:

Անդրադառնալով Մոսադի նոր ղեկավար՝ Յոսսի Կոհենի ԱՄՆ կատարած առաջին այցին, սիոնիստական «Հաարեց» օրաթերթը գրել է.«Այցի շրջանակներում Մոսադի ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության(ԿՀՎ) մի խումբ բարձրաստիճան պաշտոնատարների հետ և բանակցել է անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցությունների մասին»:

Կոհենը նույնպես հանդիպել է Սպիտակ Տան անվտանգության հարցերով խորհրդական՝ Սուզան Ռայսի և ԱՄՆ Սենատի ու ներկայացուցիչների պալատի անվտանգության կոմիտեի մի քանի անդամների հետ:

2015թ. դեկտեմբերին 7-ին Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Մոսադի գլխավոր պարտականությունը Իսրայելի անվտանգության ապահովումն է՝ Իրանի և այլ կարգի սպառնալիքներից:

2013թ. ից ի վեր Յոսսի Կոհենը եղել է Իսրայելի ազգային անվտանգության խորհրդի նախագահը և Նեթանյահուի ամենամոտ խորհրդականներից մեկն է համարվում: