Հալեպում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պաշարները վերջացել են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43330-Հալեպում_ՄԱԿ_ի_մարդասիրական_օգնության_պաշարները_վերջացել_են
Հալեպի՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող արևելյան մասում գտնվող ՄԱԿ-ի պահեստներում ավարտվել են սննդամթերքի պաշարները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 19, 2016 15:24 Asia/Tehran
  • Հալեպում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության պաշարները վերջացել են

Հալեպի՝ գրոհայինների վերահսկողության տակ գտնվող արևելյան մասում գտնվող ՄԱԿ-ի պահեստներում ավարտվել են սննդամթերքի պաշարները։ Այս մասին հայտնում է TASS գործակալությունը՝ հղում անելով կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակին։

«ՄԱԿ-ի պարենի պաշարները սպառվել են, միևնույն ժամանակ դեղորայքի և այլ ապրանքների քանակը քաղաքում մնում է շատ քիչ։ ՄԱԿ-ը չի կարողանում օգնություն մատակարարել քաղաքի արևելյան հատված հուլիսից»,-ասել է նա։Հակը հավելել է, որ ՄԱԿ-ում լրջորեն անհանգստացած են Հալեպում մարտական գործողությունների ակտիվացումից, այդ թվում այնտեղից ստացվող՝ ինտենսիվ ռմբակոծությունների ու անխնա գնդակոծությունների մասին հաղորդագրություններից։

lratvakan.am