Դե Միստուրան կհանդիպի Սիրիայի ԱԳՆ ղեկավարի հետ
Նոյեմբեր 19, 2016 20:11 Asia/Tehran
Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրան նոյեմբերի 20-ին մեկօրյա այցով Դամասկոս կմեկնի, որի ընթացքում կհանդիպի Սիրիայի ԱԳՆ ղեկավար Վալիդ Մուալեմի հետ:
Այս մասին հայտնում է Sputnik գործակալությունը:
Դե Միստուրան Մուալեմի հետ բանակցությունների շրջանակներում մտադիր է քննարկել իրավիճակը երկրում: Գործակալության տեղեկացմամբ՝ հիմնական թեմաներից կլինի ճգնաժամը Հալեպում:
1in.am
Պիտակ