Սաուդյան Արաբիան կրկնել է հակաիրանական հայտարարությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43480-Սաուդյան_Արաբիան_կրկնել_է_հակաիրանական_հայտարարությունները
Կահիրեում Արաբիայի դեսպանությունը կիրակի օրը կրկնել է արաբական երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության կապակցությամբ իր անհիմն հայտարարությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 21, 2016 04:08 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան կրկնել է հակաիրանական  հայտարարությունները

Կահիրեում Արաբիայի դեսպանությունը կիրակի օրը կրկնել է արաբական երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության կապակցությամբ իր անհիմն հայտարարությունները:

«Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Արաբիայի դեսպանությունը որևէ բացատրություն չի ներկայացրել, թե հայտարարոթյունն ինչ նպատակով է հրապարակվել:

Արաբական երկրների ներքին հարցերին Իրանի միջամտության մասին հայտարարությունը կատարվում է այն պայմաններում, երբ Արաբիան ու նրա դաշնակից երկրները 2015 թվականի մարտ ամսից օդային ու ցամաքային լայնամասշտաբ հարձակումներ են իրականացնում Եմենում, ինչի հետևանքով մինչ այժմ զոհվել ու վիրավորվել են հազարավոր խաղաղ քաղաքացիներ:

Հատկանշական է նաև, որ Սաուդյան Արաբիայի պաշտոնյաներն Իրաքում ու Սիրիայում  համակողմանի հովանավորություն ցուցաբերելով ահաբեկչական խմբերին, այդ թվում ԻԼԻՊ-ին, ապակայունացնում են Միջին Արևելքի ու նույնիսկ Աֆրիկայի հյուսիսի տարածաշրջանը: