Վանա լճի հատակին խաչքարեր են հայտնաբերվել
Նոյեմբեր 23, 2016 11:05 Asia/Tehran
Վանա լճի հատակը մաքրող ընկերությունը լճի հատակից խաչքարեր է հայտնաբերել:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:
Մասնավորապես, լճի հատակից հայտնաբերվել են մեկ խաչով քար, մեկ խաչով և անցքով մեծ քար, թնդանոթի երկու քարե արկ:
Մաքրման աշխատանքներն իրականացնող FİVA ընկերության աշխատակից Այհան Դըշարըն հայտնել է, որ խաչքարերի և թնդանոթի արկերի մասին արդեն տեղեկացրել են թանգարանի աշխատակիցներին: «Կարծում եմ, որ լճի հատակին այս քարերի նման շատ քարեր կան»,- ասել է նա:
Armenpress.am
Պիտակ