Հալեպում 40-ից ավելի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44452-Հալեպում_40_ից_ավելի_զինյալներ_կամավոր_վայր_են_դրել_զենքը
Հալեպի արեւելքում՝ Էլ Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 զինյալներ, որոնք հրաժարվել են շարունակել մարտական գործողությունները եւ վայր են դրել զենքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 28, 2016 07:58 Asia/Tehran
  • Հալեպում 40-ից ավելի զինյալներ կամավոր վայր են դրել զենքը

Հալեպի արեւելքում՝ Էլ Կադիսիա շրջանից դուրս են եկել 42 զինյալներ, որոնք հրաժարվել են շարունակել մարտական գործողությունները եւ վայր են դրել զենքը:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է Սիրիայի տարածքում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի տեղեկագրում:

Անօրինական կազմավորումների՝ զենքը վայր դրած բոլոր անդամների նկատմամբ գործում Է համաներումը, որն ավելի վաղ հայտարարվել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրամանագրով:

Նոյեմբերի 27-ի ընթացքում կառավարական զորքերը ահաբեկիչներից ութ թաղամաս են ազատագրել Հալեպի արեւելքում: Ազատագրված թաղամասերից տարհանվել Է ավելի քան 2,5 հազար խաղաղ բնակիչ, որոնցից ավելի քան 800-ը երեխաներ են:

Հաշտության գործընթացին միացած բնակավայրերի թիվը հասել Է հազարի:

Armenpress.am