Հալեպում ահաբեկիչները ծանր պարտություն են կրել
Սիրիայի մարդու իրավունքների պաշտպան խմբի նախագահ Ռամի Աբդոլռահմանը հաստատել է Հալեպի արևելյան Ալ-Սախուր շրջանում Սիրիայի բանակի հաջողության մասին լուրը՝ հայտարարելով .-«Սա համարվում է 2012 թվականից ի վեր Հալեպի ահաբեկիչների ամենամեծ պարտությունը»:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն՝ Սիրիայի բանակը հաստատել է, որ իր Հալեպի արևելյան տարածքների մեկ երրորդը գտնվում է իրենց վերահսկողության տակ:
Սիրիայի բանակային ուժերն ահաբեկիչներից ազատագրել են Հալեպի արևելյան Հանանու շրջանի Ալ-Հեյդարիա շրջանը:
«Ալ-Ալամ» հեռուստաընկերությունը հաղորդել է .-«Ահաբեկչական խմբավորումների աղբյուրները հայտարարել են, որ զինյալներն ամբողությամբ կորցրել են Հալեպի հյուսիս-արևելյան շրջանի վերահսկողությունը»:
Սիրիայի տեղեկատվական նախարարությունը սոցիալական կայքերում գրել է, որ նախարարության կայքը հակերները կոտրել են: «Սիրիայի նախագահ Բաշշար Ասադի թունավորման և վտանգավոր հիվանդությամբ նրա վարակվելու մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը».-կարդում ենք Սիրիայի տեղեկատվական նախարարության կայքում:
Նախարարությունն այս քայլը Սիրիայի դեմ քարոզչական և մեդիա հարձական փորձ է գնահատել :