Սիրիայում շարունակվում է ազգային հաշտության գործընթացը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45004-Սիրիայում_շարունակվում_է_ազգային_հաշտության_գործընթացը
Սիրիայի բանակի և ժողովրդի կողմից գործադրված ջանքերի արդյունքում, այդ երկրի Ալթալ քաղաքում ազգային համաձայնություն է կայացել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 13:08 Asia/Tehran
  • Սիրիայում շարունակվում է ազգային հաշտության գործընթացը

Սիրիայի բանակի և ժողովրդի կողմից գործադրված ջանքերի արդյունքում, այդ երկրի Ալթալ քաղաքում ազգային համաձայնություն է կայացել:

Հղում անելով Ալ-Ախբարիա ցանցին, Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը հաղորդել է, որ ըստ Դամասկոս նահանգի Ալթալ քաղաքում կայացած համաձայնության՝ զինված ընդիմադիր խմբերն իրենց զենքն ու զինամթերքը հանձնել են կառվարական ուժերին և լքել են քաղաքը: 

Ըստ համաձայնության՝ Ալթալ քաղաքում առևանգված  23 բանակայիններ  և  անզեն մարդիկ ազատ են արձակվել: 

Ավելի վաղ Դամասկոս նահանգի Խան Ալ-Շեյխ քաղաքում ևս ազգային համաձայնություն էր կայացել և զինված խմբերը իրենց զենքը հանձնելով կառավարական ուժերին, տեղափոխվել էին Էդլիբ նահանգը: 

Սիրիայի բանակի աղբյուրը անդրադառնալով ահաբեկիչների կողմից  Դարաա նահանգում Սիրիայի բանակի  հենակետի վրա կատարված հարձակման ձախողմանը, ասել է, որ բախումների արդյունքում ահաբեկչական խմբի մեծ թվով զինյալներ սպանվել են :