Բահրեյնի անվտանգության ուժերը առաջին կարգի պատրաստվածության են բերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45178-Բահրեյնի_անվտանգության_ուժերը_առաջին_կարգի_պատրաստվածության_են_բերվել
Բահրեյնի շիաների առաջնորդի դատալսումների շեմին Ալե-Խալիֆայի պաշտպանական ուժերը առաջին կարգի պատրաստվածության են բերվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2016 14:53 Asia/Tehran
  • Բահրեյնի անվտանգության ուժերը առաջին կարգի պատրաստվածության են բերվել

Բահրեյնի շիաների առաջնորդի դատալսումների շեմին Ալե-Խալիֆայի պաշտպանական ուժերը առաջին կարգի պատրաստվածության են բերվել։

Մեհր գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը պատրաստ դրություն է հայտարարել, քանի որ  կիրակի օրը Ալե-խալիֆայի ռեժիմի դատարանում կայանալու է շիա հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:

Վաղը նաև ներկայացվելու է Բահրեյնի Ալ-վեֆաղի գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանի վճռաբեկ դատարանի վճիռը:

Ալ-Դարազ շիաբնակ թաղամասի բնակիչները, հավաքվելով Շեյխ Իսա Ղասեմի տան մոտ, նրան հայտնել են իրենց աջակցությունը:

Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել Ալե-Խալիֆայի ռեժիմի դեմ ՝ կարևորելով հոգևորականների, մասնավորապես Շեյխ իսա Ղասեմի դեմ ռեժիմի անարդարացի դատավճիռների չեղարկումը:

2016 թվականի հունիսին Բահրեյնի ռեժիմը Շեյխ իսա Ղասեմին զրկել էր քաղաքացիությունից: Ռեժիմի այդ քայլն հարուցել էր շիաների զայրույթը:

Բահրեյնի ժողովուրդը պահանջում է երկրում արդարության ու ազատության հաստատում և քաղաքական բարեփոխումներ, սակայն Ալե-Խալիֆայի ռեժիմը ճնշում է նրանց: