Բահրեյնի անվտանգության ուժերը առաջին կարգի պատրաստվածության են բերվել
Բահրեյնի շիաների առաջնորդի դատալսումների շեմին Ալե-Խալիֆայի պաշտպանական ուժերը առաջին կարգի պատրաստվածության են բերվել։
Մեհր գործակալության հաղորդման համաձայն՝ Բահրեյնի Ներքին գործերի նախարարությունը պատրաստ դրություն է հայտարարել, քանի որ կիրակի օրը Ալե-խալիֆայի ռեժիմի դատարանում կայանալու է շիա հոգևորական Շեյխ Իսա Ղասեմի դատավարությունը:
Վաղը նաև ներկայացվելու է Բահրեյնի Ալ-վեֆաղի գլխավոր քարտուղար Շեյխ Ալի Սալմանի վճռաբեկ դատարանի վճիռը:
Ալ-Դարազ շիաբնակ թաղամասի բնակիչները, հավաքվելով Շեյխ Իսա Ղասեմի տան մոտ, նրան հայտնել են իրենց աջակցությունը:
Ցուցարարները կարգախոսներ են վանկարկել Ալե-Խալիֆայի ռեժիմի դեմ ՝ կարևորելով հոգևորականների, մասնավորապես Շեյխ իսա Ղասեմի դեմ ռեժիմի անարդարացի դատավճիռների չեղարկումը:
2016 թվականի հունիսին Բահրեյնի ռեժիմը Շեյխ իսա Ղասեմին զրկել էր քաղաքացիությունից: Ռեժիմի այդ քայլն հարուցել էր շիաների զայրույթը:
Բահրեյնի ժողովուրդը պահանջում է երկրում արդարության ու ազատության հաստատում և քաղաքական բարեփոխումներ, սակայն Ալե-Խալիֆայի ռեժիմը ճնշում է նրանց: