Հալեպի արևելյան հատվածի 60 տոկոսը ազատագրվել է
Սիրիայի բանակը Հալեպի արևելյան հատվածի 60 տոկոսը ազատագրել է ահաբեկիչներից:
Ֆրանսպրես գործակալության հաղորդման համաձայն՝ «Human Rights Watch» կազմակերպությունը հայտարարել է, որ Սիրիայի բանակը ազատագրել է Հալեպի արևելյան Թարեղ Ալ-Բաբ շրջանը։ Այժմ Հալեպի 60 տոկոսը ազատագրված է:
Ալ-Ալամ հեռուստատեսությունը հաղորդել է, որ Սիրիայի բանակը իր դիրքերը ամրապնդել է Հալեպի արևելյան շրջաններում:
Ներկա դրությամբ Հալեպի արևմտյան հատվածը գտնվում է Սիրիայի բանակի հսկողության տակ և արևելյան հատվածի միայն մի քանի մասեր են գտնվում ահաբեկիչների ձեռքում:
Միևնույն ժամանակ Լիբանանի Ալ-Մայադին հեռուստատեսությունը հաղորդել է, որ Սիրիայի բանակը ջանքեր է գործադրում դեպի Հալեպի օդանավակայան տանող մայրուղում տիրող իրավիճակը կայունցանել։ Ներկա դրությամբ Հալեպի միայն 25 հազար քկմ տարածքն է գտնվում ահաբեկիչների հսկողության տակ: