Սիրիայի բանակի հակաահաբեկչական գործողությունները
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի մի տեղյակ աղբյուր հայտարարել է, որ Հեմա քաղաքի արվարձանում օդուժի կործանիչները ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը , որի հետևանքով սպանվել և վիրավորվել են որոշ թվով զինյալներ:
Սիրիայի հյուսիսային Դաարա Ալ-Բալատ տարածքում Սիրիայի բանակի կողմից իրականացված գործողությունների հետևանքով սպանվել են Ջեբհա Ալ-Նուսրա ահաբեկչական խմբի որոշ թվով զինյալներ:
Սիրիայի բանակի ուժերը Հոմս քաղաքի մոտակայքում ռմբակոծել են Ալ-Նուսրա ճակատի դիրքերը, որի հետևանքով սպանվել են այդ խմբի մի քանի պարագլուխներ և վիրավորվել են զինյալներ:
Հոմսի նահանգապետ՝ Թալալ Բարազին անդրադառնալով Հոմս նահանգի արևելյան Ալ-Շաաեր գազադաշտի ազատագրման գործողությանն ասել է.-«Հոմս նահանգի Ալ-Շաաեր, Ալ-Ջարահ և Ալ-Մասուդիա տարածքներում շարունակվում են Սիրիայի բանակի հակաահաբեկչական գործողությունները»:
Դամասկոսի նահանգապետ՝ Ալա Մոնիր Ալ-Էբրահիմին տեղեկացրել է, որ Վադի Բերդի, Հաստա և Դումա տարածքներում քայլեր են ձեռնարկվել կառավարության և ընդդիմադիրների միջև ազգային հաշտության կայացման ուղղությամբ:
Ազգային հաշտության նախագծի շրջանակներում զինված անձինք պետք է իրենց զենքերը հանձնեն բանակին և լքեն տարածքը: