Սիրիայի բանակի հակաահաբեկչական գործողությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45313-Սիրիայի_բանակի_հակաահաբեկչական_գործողությունները
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի մի տեղյակ աղբյուր հայտարարել է, որ Հեմա քաղաքի արվարձանում օդուժի կործանիչները ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը , որի հետևանքով սպանվել և վիրավորվել են որոշ թվով զինյալներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 13:23 Asia/Tehran
  • Սիրիայի բանակի հակաահաբեկչական գործողությունները

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն, Սիրիայի բանակի մի տեղյակ աղբյուր հայտարարել է, որ Հեմա քաղաքի արվարձանում օդուժի կործանիչները ռմբակոծել են ահաբեկիչների դիրքերը , որի հետևանքով սպանվել և վիրավորվել են որոշ թվով զինյալներ:

Սիրիայի հյուսիսային Դաարա Ալ-Բալատ տարածքում  Սիրիայի բանակի կողմից իրականացված գործողությունների հետևանքով սպանվել են Ջեբհա Ալ-Նուսրա ահաբեկչական խմբի որոշ թվով զինյալներ:

Սիրիայի բանակի ուժերը Հոմս քաղաքի մոտակայքում ռմբակոծել են Ալ-Նուսրա ճակատի դիրքերը, որի հետևանքով  սպանվել են այդ խմբի մի քանի  պարագլուխներ և վիրավորվել են զինյալներ:

Հոմսի նահանգապետ՝ Թալալ Բարազին անդրադառնալով Հոմս նահանգի արևելյան  Ալ-Շաաեր գազադաշտի ազատագրման գործողությանն ասել է.-«Հոմս նահանգի Ալ-Շաաեր, Ալ-Ջարահ և Ալ-Մասուդիա տարածքներում շարունակվում են Սիրիայի բանակի հակաահաբեկչական գործողությունները»:

Դամասկոսի նահանգապետ՝ Ալա Մոնիր Ալ-Էբրահիմին տեղեկացրել է, որ Վադի Բերդի, Հաստա և Դումա տարածքներում քայլեր են ձեռնարկվել կառավարության և  ընդդիմադիրների միջև ազգային հաշտության կայացման ուղղությամբ: 

Ազգային հաշտության նախագծի շրջանակներում զինված անձինք պետք է իրենց զենքերը հանձնեն բանակին և լքեն տարածքը: