Իրաքը մտահոգ է այդ երկրում ամերիկացի զորայինների ներկայությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45562-Իրաքը_մտահոգ_է_այդ_երկրում_ամերիկացի_զորայինների_ներկայությունից
Իրաքի վարչապետի գրասենյակի խոսնակը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումից հետո ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը չպետք է շարունակեն մնալ Իրաքի տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 13:18 Asia/Tehran
  • Իրաքը մտահոգ է այդ երկրում ամերիկացի զորայինների ներկայությունից

Իրաքի վարչապետի գրասենյակի խոսնակը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացումից հետո ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի ուժերը չպետք է շարունակեն մնալ Իրաքի տարածքում:

Դեկտեմբերի 3-ին ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերն ասել էր.-«Նույնիսկ ԻԼԻՊ-ի պարտությունից հետո, ԱՄՆ-ի ու նրա դաշնակից ուժերը պետք է շարունակեն մնալ Իրաքում»:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ հակադարձելով ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի խոսքերին, Իրաքի վարչապետի գրասենյակի խոսնակ՝ Սաադ Ալ-Հադիսին  ասել է.-«Վարչապետ Հեյդար Ալ Էբադին որոշում կընդունի Բաղդադի և ԱՄՆ-ի կոալիցիայի անդամ երկրների հետ հարաբերությունների շարունակման վերաբերյալ»: