Սաուդյան Արաբիայում մահվան է դատապարտվել 15 մարդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45595-Սաուդյան_Արաբիայում_մահվան_է_դատապարտվել_15_մարդ
Իրանի օգտին լրտեսելու անհիմն մեղադրանքով Ռիդաի հատուկ դատարանը մահվան է դատապարտել 15 մարդու: Նախնական դատավճիռը արձակվել է դեկտեմբեի 6-ին` դատավարության մեկնարկից 10 ամիս անց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 06, 2016 14:56 Asia/Tehran
  •   Սաուդյան Արաբիայում մահվան է դատապարտվել 15 մարդ

Իրանի օգտին լրտեսելու անհիմն մեղադրանքով Ռիդաի հատուկ դատարանը մահվան է դատապարտել 15 մարդու: Նախնական դատավճիռը արձակվել է դեկտեմբեի 6-ին` դատավարության մեկնարկից 10 ամիս անց:

Ալ-Ալամ հեռուստատեսության փոխանցմամբ, քրեական  գործի մեջ ներառված են 32 մեղադրյալներ այդ թվում` 30 սաուդցի, մեկ իրանցի ու մեկ աֆղանցի:

Դատավճռի համաձայն, մեղադրյալներից 15-ը դատապարտվել են ազատազրկման, մյուս 15-ը` մահվան և 2 հոգի անմեղ են ճանաչվել:

Մեղադրականում նշված է, որ մեղարյալները լրտեսական խումբ են ձևավորել և Սաուդյան Արաբիայի անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկություններ են փոխանցում ԻԻՀ-ին:

Ձեբակալվածների մեծ մասը Սաուդյան Արաբիայի ճանաչված շիաներ են: Նրանց դեմ ներկայացվում են  անհիմն մեղադրանքներ, քանի որ վերջիններս բազմիցս քննադատել են կառավարության քաղաքականությունները:

2013թ. այդ անձանց ձերբակալությունից հետո մի խումբ ճանաչված շիաներ հանդես եկան հաղորդագրությամբ և հերքեցին ձերբակալվածներին ուղղված մեղադրանքները: