Սաուդյան Արաբիայում մահվան է դատապարտվել 15 մարդ
Իրանի օգտին լրտեսելու անհիմն մեղադրանքով Ռիդաի հատուկ դատարանը մահվան է դատապարտել 15 մարդու: Նախնական դատավճիռը արձակվել է դեկտեմբեի 6-ին` դատավարության մեկնարկից 10 ամիս անց:
Ալ-Ալամ հեռուստատեսության փոխանցմամբ, քրեական գործի մեջ ներառված են 32 մեղադրյալներ այդ թվում` 30 սաուդցի, մեկ իրանցի ու մեկ աֆղանցի:
Դատավճռի համաձայն, մեղադրյալներից 15-ը դատապարտվել են ազատազրկման, մյուս 15-ը` մահվան և 2 հոգի անմեղ են ճանաչվել:
Մեղադրականում նշված է, որ մեղարյալները լրտեսական խումբ են ձևավորել և Սաուդյան Արաբիայի անվտանգությանն առնչվող գաղտնի տեղեկություններ են փոխանցում ԻԻՀ-ին:
Ձեբակալվածների մեծ մասը Սաուդյան Արաբիայի ճանաչված շիաներ են: Նրանց դեմ ներկայացվում են անհիմն մեղադրանքներ, քանի որ վերջիններս բազմիցս քննադատել են կառավարության քաղաքականությունները:
2013թ. այդ անձանց ձերբակալությունից հետո մի խումբ ճանաչված շիաներ հանդես եկան հաղորդագրությամբ և հերքեցին ձերբակալվածներին ուղղված մեղադրանքները: