Իսրայելի օդուժը գնդակոծել Է Դամասկոսի մերձակա Մեզա օդանավակայանը. «Ալ Մայադին»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45706-Իսրայելի_օդուժը_գնդակոծել_Է_Դամասկոսի_մերձակա_Մեզա_օդանավակայանը._Ալ_Մայադին
Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 07, 2016 10:28 Asia/Tehran
  • Իսրայելի օդուժը գնդակոծել Է Դամասկոսի մերձակա Մեզա օդանավակայանը. «Ալ Մայադին»

Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները հրթիռային հարված են հասցրել Դամասկոսի հարավ-արեւմուտքում գտնվող Մեզա ռազմական օդանավակայանի շրջանին:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը:

Նրա տվյալներով՝ հակառակորդի ինքնաթիռները լուսաբացին սիրիական տարածքի վրա գրոհել են Լիբանանի օդային տարածությունից:

Հարձակումից հետո ավիաբազայում կես ժամվա ընթացքում հզոր պայթյուններ են որոտացել: Հեռուստաալիքի աղբյուրների համաձայն՝ գնդակոծվել Էին օդանավակայանի տարածքի բանակային դիրքերը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սիրիական ռազմաօդային ուժերի մարտական ինքնաթիռների  վնասվելու մասին տեղեկություններ չեն հաղորդվում: Դամասկոսի զինվորական աղբյուրներն առայժմ չեն մեկնաբանում օդանավակայանի գնդակոծումը:

Armenpress.am