Հալեպը Սիրիայում ահաբեկիչների վերջին հույսն է համարվում. Բաշար Ասադ
Սիրիայի նախագահը չորեքշաբթի օրը «Ալ-Վաթան» օրաթերթին տված հարազրույցում ասել է. «Դամասկոսում ու Հոմսում կրած պարտությունից հետո, Հալեպը Սիրիայում ահաբեկիչների վերջին հույսն է և քաղաքի լիարժեք ազատագրումից հետո Սիրիայում պատերազմի ընթացքը կփոխվի»:
Համաձայն «Ալ-Ալամ»-ի հաղորդման, Բաշար Ասադն ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունը վճռակամ է այդ երկրի բոլոր տարածքներն ազատագրել ահաբեկիչների գրավումից: «Հալեպն այն տարածքներից է, որ պիտի լիովին ազատագրվի». ասել է նա:
«Թուրքիան արևմուտքի կողքին իր ամբողջ կարողությունը ներդրեց Հալեպում ու այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այդ քաղաքի ազատագրումը կանխելու ուղղությամբ ներդրում կատարեց»,-հայտարարեց Բաշար Ասադը:
Սիրիայի նախագահը նշել է, որ հաշտությունը Սիրիայի ճգնաժամի իրական ու գործնական լուծումն է համարվում: «Սիրիայի կառավարությունը պատրաստ է բանակցել բոլոր այն ընդդիմադիրների հետ ովքեր ահաբեկիչներին չեն պաշտպանել և կապված չեն օտար երկրներին». ասել է նա: