Հալեպը Սիրիայում ահաբեկիչների վերջին հույսն է համարվում. Բաշար Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45802-Հալեպը_Սիրիայում_ահաբեկիչների_վերջին_հույսն_է_համարվում._Բաշար_Ասադ
Սիրիայի նախագահը չորեքշաբթի օրը «Ալ-Վաթան» օրաթերթին տված հարազրույցում ասել է. «Դամասկոսում ու Հոմսում կրած պարտությունից հետո, Հալեպը Սիրիայում ահաբեկիչների վերջին հույսն է և քաղաքի լիարժեք ազատագրումից հետո Սիրիայում պատերազմի ընթացքը կփոխվի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 04:05 Asia/Tehran
  • Հալեպը Սիրիայում ահաբեկիչների վերջին հույսն է համարվում. Բաշար Ասադ

Սիրիայի նախագահը չորեքշաբթի օրը «Ալ-Վաթան» օրաթերթին տված հարազրույցում ասել է. «Դամասկոսում ու Հոմսում կրած պարտությունից հետո, Հալեպը Սիրիայում ահաբեկիչների վերջին հույսն է և քաղաքի լիարժեք ազատագրումից հետո Սիրիայում պատերազմի ընթացքը կփոխվի»:

Համաձայն «Ալ-Ալամ»-ի հաղորդման, Բաշար Ասադն ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունը վճռակամ է այդ երկրի բոլոր տարածքներն ազատագրել ահաբեկիչների գրավումից:  «Հալեպն այն տարածքներից է, որ պիտի լիովին ազատագրվի». ասել է նա:

«Թուրքիան արևմուտքի կողքին իր ամբողջ կարողությունը ներդրեց Հալեպում ու այդ երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն այդ քաղաքի ազատագրումը կանխելու ուղղությամբ ներդրում կատարեց»,-հայտարարեց Բաշար Ասադը:

Սիրիայի նախագահը  նշել է, որ հաշտությունը Սիրիայի ճգնաժամի իրական ու գործնական լուծումն է համարվում:  «Սիրիայի կառավարությունը պատրաստ է բանակցել բոլոր այն ընդդիմադիրների հետ ովքեր ահաբեկիչներին չեն պաշտպանել և կապված չեն օտար երկրներին». ասել է նա: