Լավրովը Շտայնմայերի եւ Քերիի հետ քննարկել Է Հալեպի իրադրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45829-Լավրովը_Շտայնմայերի_եւ_Քերիի_հետ_քննարկել_Է_Հալեպի_իրադրությունը
Գերմանիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Սերգեյ Լավրովը Համբուրգում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 06:54 Asia/Tehran
  • Լավրովը Շտայնմայերի եւ Քերիի հետ քննարկել Է Հալեպի իրադրությունը

Գերմանիայի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարներ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը եւ Սերգեյ Լավրովը Համբուրգում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են Հալեպի իրադրությունը:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Գերմանիայի պատվիրակության մի աղբյուրի:

Նրա խոսքով՝ Լավրովի հետ զրույցի ընթացքում քննարկվել են «հրատապ հարցեր, ամենից առաջ Սիրիայի եւ Հալեպի իրադրությունը, նաեւ Եվրոպայի անվտանգության, կայունության եւ խաղաղության հիմնական հարցերը»: Նա նաեւ նշել Է, որ զրույցը եղել Է «երկար ու լուրջ»:

Ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցչին, Շտայնմայերը Լավրովի հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է Հալեպում անհապաղ հրադադարի, հումանիտար մուտքի ապահովման եւ քաղաքական երկխոսության վերսկսման անհրաժեշտության մասին:

Նաեւ Լավրովը Հալեպի իրադրությունը քննարկել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հետ: «Նրանք արծարծել են Հալեպում հրադադարի հասնելու եւ Սիրիայում տասնյակ հազարավոր անձանց մարդասիրական օգնություն հասցնելու բազմակողմանի ջանքերը, որոնք դրա կարիքն ունեն»,- հայտարարել Է Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին: 

Քերիի հետ Հռոմում կայացած նախորդ հանդիպման ընթացքում պետքարտուղարը Լավրովին Է հանձնել Հալեպի իրադրության կարգավորման վերաբերյալ Վաշինգտոնի նոր առաջարկությունները, որոնք, ՌԴ-ի ԱԳ նախարարության ղեկավարի խոսքով՝ համընկնում են այդ հիմնախնդրի նկատմամբ ռուսական մոտեցումներին:

Armenpress.am