Սիրիայի բանակի առաջխաղացումը Հալեպում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45874-Սիրիայի_բանակի_առաջխաղացումը_Հալեպում
Սիրիայի բանակի ուժերը առաջխաղացում են ունեցել Հալեպ քաղաքի արևելյան հատվածում: Ջիբհա Ալ Նուսրա ահաբեկչական խմբակցությունը Սիրիայի բանակին կոչ է արել է թույլ տալ իր ուժերին դուրս բերել Հալեպի արևելյան հատվածից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 08, 2016 12:35 Asia/Tehran
  • Սիրիայի բանակի առաջխաղացումը Հալեպում

Սիրիայի բանակի ուժերը առաջխաղացում են ունեցել Հալեպ քաղաքի արևելյան հատվածում: Ջիբհա Ալ Նուսրա ահաբեկչական խմբակցությունը Սիրիայի բանակին կոչ է արել է թույլ տալ իր ուժերին դուրս բերել Հալեպի արևելյան հատվածից:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ֆաթ-Ալ-Շամ ահաբեկչական (Ալ Նուսրա) խումբը Սիրիայի բանակին կոչ է արել Հալեպի հյուսիսում գտնվող Կաստելոյի ճանապարհը բացել զինյալ խմբերի դուրսբերման համար: 

Հալեպի հյուսիսային Կաստելոյի ճանապարհը ահաբեկիչներին միացնում է Թուրքիայի սահմաններին: 

Սիրիայի բանակը շարունակում է պատերազմը Հալեպում մնացած Ֆաթ Ալ-Շամ խմբի զինյալների դեմ: 

Սիրիայի բանակի ուժերը ազատագրել են Հալեպի արևելյան հատվածի 80 տոկոսը: Մեծ թվով ահաբեկիչներ հանձնվել են Սիրիայի բանակայիններին: 

Չորեքշաբթի գիշեր ահաբեկիչները հրետանակոծել են Հալեպի արևմտյան հատվածը որի հետևանքով զոհվել են 24 անզեն քաղաքացիներ և վիրավորվել են ավելի 8 ուրիշներ: