Սիրիայի բանակի առաջխաղացումը Հալեպում
Սիրիայի բանակի ուժերը առաջխաղացում են ունեցել Հալեպ քաղաքի արևելյան հատվածում: Ջիբհա Ալ Նուսրա ահաբեկչական խմբակցությունը Սիրիայի բանակին կոչ է արել է թույլ տալ իր ուժերին դուրս բերել Հալեպի արևելյան հատվածից:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Ֆաթ-Ալ-Շամ ահաբեկչական (Ալ Նուսրա) խումբը Սիրիայի բանակին կոչ է արել Հալեպի հյուսիսում գտնվող Կաստելոյի ճանապարհը բացել զինյալ խմբերի դուրսբերման համար:
Հալեպի հյուսիսային Կաստելոյի ճանապարհը ահաբեկիչներին միացնում է Թուրքիայի սահմաններին:
Սիրիայի բանակը շարունակում է պատերազմը Հալեպում մնացած Ֆաթ Ալ-Շամ խմբի զինյալների դեմ:
Սիրիայի բանակի ուժերը ազատագրել են Հալեպի արևելյան հատվածի 80 տոկոսը: Մեծ թվով ահաբեկիչներ հանձնվել են Սիրիայի բանակայիններին:
Չորեքշաբթի գիշեր ահաբեկիչները հրետանակոծել են Հալեպի արևմտյան հատվածը որի հետևանքով զոհվել են 24 անզեն քաղաքացիներ և վիրավորվել են ավելի 8 ուրիշներ: