Հալեպի 93 տոկոսը վերահսկում է Սիրիայի կառավարությունը
Դեկտեմբեր 10, 2016 13:23 Asia/Tehran
Հաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի արևելյան շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում, Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:
Ինչպես փոխանցում է Արմենպրեսը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով` մարդիկ հումանիտար միջանցքներով դուրս են գալիս «շարունակական հոսքով» քաղաքի այն հատված, որը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:
Նա ավելացրել է, որ Հալեպի մեծ մասը` 93 տոկոսը վերահսկվում է Սիրիական կառավարության կողմից:
orer.am/
Պիտակ