Հալեպի 93 տոկոսը վերահսկում է Սիրիայի կառավարությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46132-Հալեպի_93_տոկոսը_վերահսկում_է_Սիրիայի_կառավարությունը
Հաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի արևելյան շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում, Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 10, 2016 13:23 Asia/Tehran
  • Հալեպի 93 տոկոսը վերահսկում է Սիրիայի կառավարությունը

Հաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի արևելյան շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում, Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:

Ինչպես փոխանցում է  Արմենպրեսը, վկայակոչելով «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

Նրա խոսքով` մարդիկ հումանիտար միջանցքներով դուրս են գալիս «շարունակական հոսքով» քաղաքի այն հատված, որը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:  

Նա ավելացրել է, որ Հալեպի մեծ մասը` 93 տոկոսը վերահսկվում է Սիրիական կառավարության կողմից: 

 

orer.am/